«Լավ մտածեք, թե ինչ եք անում». Զախարովան՝ ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների մասին

Ռուսաստանի և
Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունները «չափազանց կարևոր են», նրանք,
ովքեր ցանկանում են փչացնել դրանք, «պետք է լավ մտածեն, թե ինչ են անում»։ Այս
մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նրա
խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Քիչ չեն
նրանք, ովքեր պարզապես ուզում են դրա վրա ձեռքերը տաքացնել, միայն թե թող չվառվեն։
Որովհետև մեզ համար, կարծում եմ
՝ երկու ժողովուրդների համար էլ, բարեկամական
հարաբերությունները իսկապես չափազանց կարևոր են։ Եվ նրանք, ովքեր ցանկանում են
փչացնել դրանք, պետք է լավ մտածեն, թե ինչ են անում»,- ասել է Զախարովան։

 

Leave a Comment