🎥 Ակումբային ԱԱ․ Գիրասիի դուբլը Բորուսիային դուրս բերեց քառորդ եզրափակիչ

ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության 1/8-րդ եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիան» 2։1 հաշվով հաղթեց մեքսիկական «Մոնտերեյին»՝ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Գերմանական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սերու Գիրասին՝ աչքի ընկնելով 14-րդ և 24-րդ րոպեներին։ Մեքսիկական ակումբի միակ գոլը 48-րդ րոպեին խփեց Խերմա Բերտերամեն։

Քառորդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցը կլինի Մադրիդի «Ռեալը»։

Leave a Comment