Ողբերգական վթար` Կոտայքում. փրկարարները հայտնաբերել են երեք քաղաքացու դի


Հասարակություն


Հուլիսի 1-ին, ժամը 21:33-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքումտեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերել են երեք քաղաքացու դի:


Leave a Comment