«Росатом»-ը ներդրողներ է փնտրում թուրքական «Աքքույու» ատոմակայանի 49%-ը վաճառելու համար

Պետական ​​«Росатом» կորպորացիան հաստատել է, որ բանակցություններ է վարում Թուրքիայում կառուցված «Աքքույու» ատոմակայանի նախագծի 49% բաժնեմասի վաճառքի շուրջ։ Նման գործարքի հնարավորությունը նախատեսված է Ռուսաստանի և Թուրքիայի միջև 2010 թվականին ստորագրված միջկառավարական համաձայնագրով, հաղորդում է ТАСС-ը։
«Մենք քննարկում ենք հնարավոր մասնակցության հարցը մի շարք գործընկերների, դրանց թվում՝ թուրքական ընկերությունների հետ։ Միևնույն ժամանակ, ինչպես նախատեսված է միջկառավարական համաձայնագրով, ներդրողի ընտրությունը պահանջում է թուրքական կողմի պարտադիր հաստատումը»,- ընդգծել են «Росатом»-ում։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ մոտ 25 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսերի 49%-ի վաճառքի վերաբերյալ բանակցություններ են ընթանում ինչպես թուրք, այնպես էլ արտասահմանյան ներդրողների հետ։ Ըստ «Ակկույու միջուկային» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Անտոն Դեդուսենկոյի՝ նախագիծը բախվել է ֆինանսավորմանն առնչվող խնդիրների, մասնավորապես՝ արտասահմանյան բանկերի մտահոգությունների պատճառով՝ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ։ Քննարկվում են այլընտրանքային տարբերակներ, դրանց թվում՝ գազի փոխանակման մատակարարումների տեսքով հաշվարկներ։
Թուրքիայի Մերսին նահանգում կառուցվող 4,8 ԳՎտ հզորությամբ կայանի առաջին բլոկը, ենթադրաբար, կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026 թվականին։ «Որքան մոտ է առաջին էներգաբլոկի գործարկումը, այնքան ներդրողների հետաքրքրությունն ավելիմեծ կլինի»,- նշել է Դեդուսենկոն։
Նախագծի բաժնեմասը վաճառելու նախորդ փորձը կատարվել էր 2018 թվականին, սակայն փորձը հաջողությամբ չէր պասկվել։ Այնուհետև թուրքական ՝ Cengiz Holding Kolin Kalyon-ը կոնսորցիումը առևտրային պայմանների շուրջ տարաձայնությունների պատճառով հրաժարվեց գործարքից։

Leave a Comment