Aurora News | Լուկաշենկոն կոչով դիմել է ԱՄՆ-ին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Վաշինգտոնին է փոխանցել Մոսկվայի դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է BelTA-ն։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը խոստացել է հանրապետության ղեկավարին «աշխատել», որպեսզի Կիևը չհարվածի Ռուսաստանի տարածքին։

Լուկաշենկոյի խոսքով՝ սա լավ քայլ կլինի հակամարտության ավարտի ուղղությամբ։

«Բայց ես չեմ կարծում, որ նրանք ցանկանում են ավարտել այս պատերազմը», – նշել է Բելառուսի նախագահը։

Նա նաև կոչ է արել Վաշինգտոնին հեռանալ նախընտրական խուճապից և իրականացնել նախկինում հայտարարված նպատակները։

Leave a Comment