Միրզոյանը Արաղչիի հետ հեռախոսազրույցում հույս է հայտնել, որ հաստատված զինադադարը տևական կլինի

Քաղաքականություն

01.07.2025 | 20:20

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։

ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։

«Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ հաստատված զինադադարը տևական կլինի և բանակցությունների իրական հնարավորություն կտա:

Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել ճգնաժամային իրավիճակներում երկու հարևան ու բարեկամ երկրների միջև համագործակցության հարցերի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment