Նիկիտա Միխալկովն Ուկրաինայում հետախուզման մեջ է

Նիկիտա Միխալկովն Ուկրաինայում հետախուզման մեջ է

Ուկրաինայի ՆԳՆ տվյալներով՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկիտա Միխալկովն Ուկրաինայում հետախուզման մեջ է հայտարարվել։

Ըստ ՆԳՆ-ի՝ Միխալկովն Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից հետախուզվում է 2022 թվականի մարտից։ 2018 թվականից նա գտնվում է այն գործիչների ցանկում, որոնք, ըստ պաշտոնական Կիևի, սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգության համար։ 2017 թվականից ռեժիսորը ներառված է ուկրաինական հայտնի «Միրոտվորեց» կայքում, որը հրապարակում է լրագրողների, ԴԺՀ և ԼԺՀ աշխարհազորայինների և այլ քաղաքացիների տվյալներ՝ նրանց որակելով «հայրենիքի դավաճաններ»։

Leave a Comment