Դատարանը ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարին դատապարտել է 13 տարվա ազատազրկման

Բաժանորդագրվել

Թիմուր Իվանովը մեղադրվում է ավելի քան 4 միլիարդ ռուբլի հափշտակելու մեջ:

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Մոսկվայի դատարանը ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար Թիմուր Իվանովին մեղավոր է ճանաչել ավելի քան 4 մլրդ ռուբլու հափշտակության համար և դատապարտել 13 տարվա ազատազրկման, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Իվանովին նաև նշանակվել է 100 մլն ռուբլի տուգանք։ Գործով անցնող մյուս մեղադրյալ Անտոն Ֆիլատովը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։

Մեղադրական եզրակացության մեջ խոսվում է 2015 թվականի իրադարձությունների մասին, երբ Իվանովը գլխավորում էր «Օբորոնստրոյ» ԲԸ-ն, իսկ Ֆիլատովը ղեկավարում էր «Օբորոնլոգիստիկա» ընկերությունը, որն ուղղակիորեն ենթարկվում էր Իվանովին: Նրանք մեղադրվում են Կերչի նեղուցի անցման նպատակով երկու լաստանավի գնման գործընթացում կատարած հափշտակությունների համար։

Leave a Comment