📷 Ֆլումինենսեն Ինտերի նկատմամբ տարած հաղթանակից հետո ծաղրել է իտալական ակումբին

ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության 1/8-րդ եզրափակիչում Միլանի «Ինտերի» նկատմամբ 2։0 հաշվով տարած հաղթանակից հետո «Ֆլումինենսեի» մամուլի ծառայությունը «խայթող» գրառում է կատարել։

«Այսօր պիցայի վրա շատ կետչուպ կար»,- նշված է բրազիլական ակումբի կատարած գրառման մեջ։

 

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում «Ֆլումինենսեն» կխաղա «Ալ-Հիլալի» հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 4-ին՝ Օռլանդոյում, Երևանի ժամանակով 23։00-ին։

Leave a Comment