
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից Ռուսաստանին դուրս մղելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի ցանկությունը մեծացնում է տարածաշրջանում անվտանգության սպառնալիքները։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Մենք կարևոր ենք համարում խաղաղության գործընթացի ամրապնդումը տարածաշրջանում բարեկամ պետությունների՝ Հարավային Կովկասի երկրների և հարակից գործընկեր պետությունների շրջանակում՝ բացառելով արտաքին ապակառուցողական միջամտությունը»,- մանրամասնել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է գործընկերային աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի հիման վրա բանակցությունների հաջող ավարտի հարցում՝ այն ձևով և այն չափով, որն անհրաժեշտ կլինի կողմերին։