
«Sputnik Ադրբեջանի» գրասենյակում յոթ մարդ է ձերբակալվել խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և փողերի լվացման գործով, հաղորդում է «Minval»-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ նրանցից երկուսը կալանավորվել են, հինգը՝ ենթարկվել են պատասխանատվության։ Հետաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ հաղորդվել էր Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցների կողմից «Sputnik Ադրբեջանի» գրասենյակում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասին։