
Կառավարության քաղաքականությունն է՝ ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ: Մենք շարունակում ենք հետևողական լինել այդ ճանապարհին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մասնակցել է ՀՀ Դատախազության աշխատողի օրվան նվիրված միջազգային համաժողովին: