
Ադրբեջանի դեսպանը ժամանել է Ռուսաստանի ԱԳՆ. նրան կանչել են Բաքվի անբարյացակամ գործողությունների և ռուս լրագրողների անօրինական ձերբակալության հետ կապված, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Ավելի վաղ Ադրբեջանի անվտանգության ուժերը շրջափակել էին «Sputnik Ադրբեջան» գործակալության Բաքվի գրասենյակը։ Աշխատակիցները չէին պատասխանում զանգերին, իսկ ռուս դիվանագետներին թույլ չէր տրվում տեսակցել նրանց։