Կշռում եմ 55 կիլոգրամ, բայց դեռ թվում էր՝ բավարար գեղեցիկ չեմ. Անահիտ Հակոբյան

Երգչուհի Անահիտ Հակոբյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և անկեղծ խոստովանություն արել.

«Էստեղ կշռում եմ 55-56 կիլոգրամ, բայց դեռ թվում էր՝ «բավարար գեղեցիկ չեմ»: Մեր ամենամեծ խնդիրը հաճախ այն է, որ չենք կարողանում մեզ տեսնել այնպիսին, ինչպիսին մեզ տեսնում են ուրիշները։ Իսկ այն, ինչ մենք այսօր ունենք, կարող է լինել մեկ ուրիշի երազանքը։

Գնահատի՛ր քեզ։ Սերը սեփական մարմնի նկատմամբ չպետք է սկսվի «կատարյալ» լինելուց։ Այն պետք է սկսվի ընդունումից՝ այդ պահի իրականությունից, հասկանալով, որ դու ունես աճելու ներուժ։

Կարևորը կարգապահությունն է, ինչպես նաև այն խորը ու համբերատար կապը, որ ունես քո մարմնի և հոգու հետ։ Քեզ սիրելը չի նշանակում՝ ոչինչ չփոխել։ Քեզ սիրելը նշանակում է՝ ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին կաս, և վստահ լինել, որ կարող ես դառնալ քո լավագույն օրինակը, ավելի առողջ ու ավելի ինքնաբավ»։

Leave a Comment