
Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի, հաղորդել է կատարական «Al Jazeera» հեռուստաալիքը։
Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի սրճարանների, հիվանդանոցի, դպրոցի և սննդի կետերի վրա, կան բազմաթիվ տուժածներ:
Երկուշաբթի իսրայելական զորքերը ռմբակոծել էին նաև Գազայի Յաֆա դպրոցը, որտեղ ապաստանել էին հարյուրավոր պաղեստինցիներ։