Հայաստանը և ԵՄ-ն երբեք այսքան մերձ չէին միմյանց, որքան այժմ․ Կալաս – Armenia Today

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը և Եվրոպական միությունը երբեք այսքան մերձ չէին միմյանց, որքան այժմ։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է առավել խորացնել գործընկերությունը բոլոր ուղղություններով։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել նաև վիզաների ազատականացման գործընթացի շուրջ: Նշել են, որ վերջին շրջանում այդ ուղղությամբ արձանագրվել է զգալի առաջընթաց։

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային իրավիճակին և խաղաղության գործընթացին։

ԵՄ բարձր ներկայացուցիչը նաև նշել է, որ Բրյուսելում գոհունակությամբ են արձանագրում Հայաստան-Ադրբեջան երկկողմ բանակցությունների ընթացքում գրանցված դրական առաջընթացը, ինչը կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար։

Leave a Comment