Թրամփ. «Շատ հարուստ մարդկանց» խումբ պատրաստ է գնել TikTok-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարդկանց մի խումբ ցանկանում է գնել TikTok-ը չինական ByteDance ընկերությունից, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

«Կարծում եմ՝ այդ մասին կխոսեմ մի քանի շաբաթից: Դա շատ հարուստ մարդկանց խումբ է», – կիրակի օրը Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը։

Միևնույն ժամանակ, ամերիկացի նախագահը ենթադրել է, որ գործարքի համար անհրաժեշտ կլինի չինական իշխանությունների համաձայնությունը։ «Կարծում եմ՝ նախագահ Սին դա կանի», – ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին։

Անցյալ շաբաթ Թրամփը ԱՄՆ-ում TikTok-ը փակելու վերջնաժամկետը երկարաձգել է մինչև սեպտեմբերի 17-ը։

Leave a Comment