
shantnews. Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի վերջերս իրականացրած օդային հարվածների հետևանքով իր միջուկային օբյեկտներում պատճառված զգալի վնասին։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ «Նրանց կարողություններն առկա են»,- ասել է Գրոսին CBS News-ին տված հարցազրույցում։
նա նշել է, որ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի օբյեկտների վրա հարձակումները հետ են գցել Իրանի ուրանի փոխակերպման և հարստացման կարողությունները։ Սակայն նա նաև զգուշացրել է. «Բացառապես անկեղծ ասած՝ հնարավոր չէ պնդել, թե ամեն ինչ վերացվել, է և այնտեղ այլևս ոչինչ չկա»։ ԱՄՆ-ն պետք է բացառի Իրանի դեմ հետագա ցանկացած հարված, եթե ցանկանում է վերսկսել դիվանագիտական ջանքերը, BBC-ին ասել է երկրի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։
