Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն այս տարի ամառային հանգիստը որոշել է անցկացնել Միջերկրական ծովի ափին: Նա նավարկությունից լուսանկարներով է կիսվել ու ցույց տվել իր ժամանցը:
«Այսօր ամբողջ օրն անցնում է կապույտ ջրում ու քարանձավներում: Աննկարագրելի տեսարաններ են: Եվ այո, ինձ հետ գեղեցիկ զգեստներ եմ բերել: 7 կախարդական կանգառ՝ մեկ գեղեցիկ զբոսանավով»,- գրել է նա:
Խաչատրյանը նաեւ խոստովանել է, որ ծովամթերքն իր համար պարզապես սնունդ չէ, այլ նաեւ զգացողություն:
Դերասանուհին հասցրել է Լիմասոլ էլ այցելել, որտեղ «Dior»-ի բուտիկի մոտ լուսանկարվել է մեկ այլ տարբերվող զգեստով:
