Ոստիկանությունը ստուգումներ է կատարել «Սպուտնիկ Ադրբեջանի» գրասենյակում


Ադրբեջանի ոստիկանության աշխատակիցները հատուկ գործողություն են իրականացրել «Սպուտնիկ Ադրբեջանի» Բաքվի գրասենյակում, հայտնել են ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։


Ադրբեջանի ոստիկանությունը կանչել է «Սպուտնիկի» տեղական գրասենյակի բոլոր աշխատակիցներին, որոնք իրենց աշխատավայրերում չէին, շենքի դիմացի տարածքը շրջափակվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։


ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուս դիվանագետներին թույլ չի տրվում հանդիպել Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող լրագրողների հետ։

Leave a Comment