
«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում «Եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առարկա են»:
Նախ՝ Հայաստանում ընթացող գործընթացները Հայաստանի ներքին գործն են: Երկրորդ՝ ՌԴ ԱԳ նախարարի մեկնաբանությունը ուղիղ միջամտության փորձ է Հայաստանի ներքաղաքական կյանքին:
Երրորդ՝ պարոն Լավրովի ձևակերպումները նույնական են Հայաստանում ահաբեկչության կոչեր հնչեցնող շրջանակների բառամթերքի հետ:
Հուսանք՝ դա ընդամենը թեմային սխալ տիրապետելու հետևանք է, ոչ թե Հայաստանում ահաբեկչությունը խրախուսելու փորձ»,- գրել է Կոնջորյանը:
Հիշեցնենք՝ Լավրովը ՀԱՊԿ նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում նշել էր, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են, բայց Եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առարկա են:
