Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ իրավապահ մարմինները գործողություններ են իրականացրել ռուսական «Sputnik-Ադրբեջան» գործակալության գրասենյակում, փոխանցում է Дождь-ը։
Report կայքի տեղեկությամբ՝ գործակալության գրասենյակում անցկացվում են քննչական գործողություններ։
Qafqazinfo-ի տվյալներով՝ «Sputnik-Ադրբեջան»-ի գործունեությունը որոշ ժամանակ առաջ դադարեցվել էր, սակայն գործակալությունը շարունակել է գործել։
Ավելի վաղ Ադրբեջանը չեղարկել էր Ռուսաստանում կազմակերպված բոլոր մշակութային միջոցառումները՝ Եկատերինբուրգում ուժայինների կողմից ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններից հետո։ Նշվում էր, որ ձերբակալությունները կապված են քրեական գործերի հետ, որոնց քննությունն վերսկսել է Քննչական կոմիտեն։
ԶԼՄ-ները հաղորդել էին խուզարկությունների և ադրբեջանական սփյուռքի տասնյակ ներկայացուցիչների ձերբակալության մասին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ երկու անձ «դաժանաբար սպանվել են»։
Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Եկատերինբուրգում Ադրբեջանի մեկ քաղաքացու մահվան պատճառը եղել է «սրտային անբավարարությունը»։