Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման կարեւորությունը բացատրել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ կապերի ամրապնդմամբ: Այս բավական ցինիկ հայտարարությունն արվել է հունիսի 30-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում:
Հարցին, թե արդյոք ԵՄ-ը կարեւոր է համարում Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրումը, Կալասը պատասխանել է, որ ԵՄ-ը միանշանակ խրախուսում է գործընթացը եւ, իհարկե, կցանկանար տեսնել դրա ավարտը հնարավորինս շուտ։
Կալասի խոսքով՝ «մեզ անհրաժեշտ է ավելի շատ կայունություն աշխարհում, ոչ միայն տարածաշրջանում»։ Կալասը վստահեցրել է, որ նույնի մասին խոսել է նաեւ Բաքվում։ «Երբ մենք քննարկում ենք տարբեր տարբերակներ եւ Եվրոպայի ու Ասիայի միջեւ կապը, դա կարեւոր է որքան հնարավոր է շուտ»,- ասես «բան էլ չի պատահել»՝ բացատրել է Կալասը։
ԵՄ ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ Եվրամիությունն աջակցում է կարգավորմանը ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքների հիման վրա, եւ որ «այդ սկզբունքներն այլընտրանք չունեն»։