Որքան եկամուտ է բերել Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի հարսանիքը Իտալիային – Showbiz.am

Տարվա ամենաշքեղ արարողություններից մեկը տեղի ունեցավ Վենետիկում՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և հեռուստահաղորդավարուհի Լորեն Սանչեսը պաշտոնապես դարձան ամուսիններ։ Reuters-ի տվյալներով՝ միջոցառման մասշտաբները տպավորիչ են ոչ միայն իր դեկորով, այլև արժեքով. հարսանիքը զույգին արժեցել է մինչև 56 միլիոն դոլար։

Տեղական իշխանությունները գոհ են հարսանիքի՝ երկրին բերած եկամուտից։ Իտալիայի տուրիզմի նախարարությունը հաշվարկել էր, որ հարսանիքը երկրի տնտեսությանը բերել է ավելի քան 1,1 միլիարդ դոլար։ Միայն հյուրերի համար նախատեսված հյուրանոցների վրա ծախսվել է ավելի քան 33 միլիոն դոլար, իսկ ևս 20 միլիոն դոլար՝ տրանսպորտի և լոգիստիկայի վրա։

Ի դեպ, արարողության մեկնարկին Վենետիկում անվտանգության միջոցառումները ուժեղացվել էին. հարսանիքի վայրում հերթապահել են տասնյակ թիկնապահներ և ոստիկաններ։ Բայց նույնիսկ նման հսկողության ներքո իտալական հարսանիքը իսկապես հեքիաթային էր։

Leave a Comment