
Թուրքիայի Իզմիրի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները նահանգում շարունակվող անտառային հրդեհների պատճառով։
Այս մասին հաղորդում է «Միլլիեթ»-ը։
Իզմիրի նահանգապետ Սուլեյման Էլբանը հայտնել է, որ երեք շրջաններում բռնկվել են անտառային խոշոր հրդեհներ։ Մի քանի շրջանների բնակիչներ, որտեղ հրդեհը հասել է բնակելի թաղամասերին, տարհանվել են։
Հրդեհները մարելու համար ներգրավվել է 1100 հրշեջ, վեց ինքնաթիռ։ Ուժեղ քամու պատճառով, որի արագությունը տատանվում է ժամում 70-ից մինչև 117 կմ, ավիացիայի մեծ մասը չի կարող աշխատել։
Երկու օրվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է 150 անտառային հրդեհ, որոնցից 83-ը՝ շաբաթ օրը։
Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունջը հայտարարել է երկրի նահանգներում անտառային հրդեհների պատճառ դառնալու կասկածանքով 17 անձի ձերբակալության մասին։