Կանադան վերջին պահին չեղարկել է թվային սպասարկումների հարկը եւ հայտնել բանակցությունների վերսկսման մասին

Կանադան չեղարկել է ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին ուղղված թվային սպասարկումների հարկն ուժի մեջ մտնելուց ընդամենը մի քանի ժամ առաջ՝ Միացյալ Նահանգների հետ դադարեցված առեւտրային բանակցությունները առաջ մղելու նպատակով, հաղորդել է Reuters-ը։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կվերսկսեն առեւտրային բանակցությունները՝ մինչեւ հուլիսի 21-ը համաձայնության գալու նպատակով, նշվել է Կանադայի ֆինանսների նախարարության հայտարարությունում։ Թրամփն ուրբաթ անսպասելիորեն դադարեցրել էր առեւտրային բանակցություններն՝ ԱՄՆ տեխնոլոգիական ընկերություններին ուղղված հարկի պատճառով՝ այն անվանելով «աղաղակող գրոհ»։
Կիրակի նա կրկնել է իր մեկնաբանությունները՝ խոստանալով սահմանել կանադական ապրանքների նոր սակագնային տոկոսադրույք հաջորդ շաբաթվա ընթացքում։

Leave a Comment