Վարչախմբի դեմ պայքարի ամենաիրատեսական ու սահմանադրական ճանապարհն ԱԺ-ում վարչապետի անվստահության գործընթաց սկսելն է. «ՀայաՔվե»


Հասարակություն


Քանի դեռ այս վարչախմբի պարագլուխը նստած է կառավարության շենքում, նրանից ցանկացած ստորություն կարելի է սպասել. հայտնում են «ՀայաՔվե»-ից։

«Եվ նրա դեմ պայքարի ամենաիրատեսական ու սահմանադրական ճանապարհն Ազգային ժողովում վարչապետի անվստահության գործընթաց սկսելն է և այդպիսով` վարչախմբի` օրինական ճանապարհով հեռացմանը հասնելը:

Այս իշխանության համար չկա ոչ մի սրբություն, կա միայն սեփական իշխանությունը պահելու անհագուրդ և սարսափած մոլուցքը։

Իրենք այնքան են վախենում իրենց իշխանության համար, որ պատրաստ են անգամ գրոհելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Մեզնից ոչ ոքի կյանքն իրենց համար արժեք չունի»,-նշում է նախաձեռնությունը։


Leave a Comment