Թուրքիայում Իզմիրի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով, հաղորդել է Milliyet թերթը։
Ադնան Մենդերեսի անվան օդանավակայանը գտնվում է Գազիեմիր շրջանում, հրդեհային գոտու մոտ։ Շարունակվող անտառային հրդեհի, ծխի եւ հրշեջ ավիացիայի աշխատանքի պատճառով օդանավակայանը դադարեցրել է ինքնաթիռների թռիչքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը։ Իզմիր ժամանող որոշ չվերթներ վերուղղորդվել են այլ օդանավակայաններ: Հրդեհը վերահսկողության տակ վերցնելուց հետո չվերթները, ինչպես սպասվում է, կվերսկսվեն սովորականի պես։
Ըստ օդանավակայանի առցանց թռիչքների ցուցատախտակի՝ որոշ նախատեսված չվերթներ հետաձգվել են, շատերը՝ չեղարկվել։
Ավելի վաղ Իզմիրի նահանգապետ Սուլեյման Էլբանը հայտնել էր, որ նահանգի երեք շրջաններում խոշոր անտառային հրդեհներ են բռնկվել։ Մի քանի շրջաններ, որտեղ հրդեհը հասել է բնակելի թաղամասերի, տարհանվել են։ Հրդեհը մարելու համար ուղարկվել են 1,1 հազար հրշեջներ, վեց ինքնաթիռ, 23 ջրցան մեքենա եւ բուլդոզերներ։ Ուժեղ քամու պատճառով, որի արագությունը տատանվում է ժամում 70-117 կիլոմետրի սահմաններում, հրշեջ ինքնաթիռների համար դժվար է աշխատելը եւ պարբերաբար ջուր նետելը։