Վրաստանի նախագահ է ընտրվել Միխեիլ Ղավելաշվիլին





Վրաստանի նախագահ է ընտրվել Միխեիլ Ղավելաշվիլին։

Վրաստանի վեցերորդ նախագահն ընտրվել է՝ ստանալով Ընտրական խորհրդի 300 ձայներից 224-ը՝ անհրաժեշտ 200-ից ավելի, հաղորդում է ԿԸՀ-ն։

Ղավելաշվիլու երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին։
Որպես Հայաստանի իշխանություն հանդես եկող Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը նրան շնորհավորել են՝ հարևան երկրի նախագահ ընտրվելու առթիվ:

Միխեիլ Ղավելաշվիլին Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է։ 2016-2020 թվականներին եղել է 9-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր «Վրացական երազանք-ժողովրդավարական ​​Վրաստան» նախընտրական դաշինքից, իսկ 2020 թվականից՝ 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր: 2022 թվականին լքել է «Վրացական երազանք»-ը և միացել «Ժողովրդի ուժ» կուսակցությանը։ 2024 թվականի մարտի 20-ից «Ժողովրդի ուժ» կուսակցության քաղաքական քարտուղարն է։

Միխեիլ Ղավելաշվիլին Վրաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող է։ 1988-1995 թվականներին եղել է Թբիլիսիի «Դինամո»-ի խաղացող և երեք անգամ դարձել Վրաստանի չեմպիոն։ Տարբեր տարիներին նա խաղացել է այնպիսի ֆուտբոլային ակումբներում, ինչպիսիք են՝ «Մանչեսթեր Սիթին», «Ցյուրիխը», «Լյուցեռնը»։



Leave a Comment