Երևանում ավտոմեքենա է այրվել, կա տուժած

Բաժանորդագրվել

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել՝ 14:06-ին:

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Այսօր ժամը 13:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցում գտնվող ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. կա տուժած:

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել՝ 14:06-ին: Այրվել է «Kia» մակնիշի ավտոմեքենան։

Leave a Comment