Միքայել ու Բագրատ Սրբազանները նստած են ԱԱԾ մեկուսարանի միևնույն խցում

Դիտում ՝ 21 003

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Տավուշի թեմի նախկին առաջնորդ, արքեպիսկոպոսի և հոգևորականի կարգավիճակը սառեցված Բագրատ Գալստանյանն ԱԱԾ մեկուսարանի նույն խցում են, այս մասին տեղեկանում են «Սրբազան պայքար»-ի տելեգրամյան ալիքից:

Հիշեցնենք՝ հունիսի 28-ին հրապարակվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական որոշումը: Աջապահյանը կալանավորվել է 2 ամսով:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել՝ նախկին ոստիկաններ ու զինվորականներ:

Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը:

Վերջինս, դատարանի որոշմամբ, 2 ամսով կալանավորվել է:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment