Aurora News | Հա դե սրբազանն է էլի. Արայիկ Հարությունյանը հիշեցրել է «աչք փակելու» հետևանքը

Նախագահ դառնալու համար թուղթ է կեղծել: Հա դե ոչինչ, ղարաբաղցի է, աչք փակեք, գործին պետք է: Այդ մասին ասված է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքի էջում։

«- Ասում է՝ պետք է մեռցնենք դրանց, ավտոբուսների վրա յուղ լցնենք հրկիզենք, պայթեցնենք, գործին պետք է:

– Հա դե սրբազանն է էլի, հո չարե՞ց, աչք փակեք:

– Ասում է՝ պետք է ռազմական հեղաշրջում անեն զինվորականները:

– Հա դե սրբազանն է էլի, մեկ ա չարեցին, աչք փակեք:

… 1999թ.

– Նաիրի Հունանյանը լիքը մարդկանց հետ է հանդիպում, ասում է Վազգենենց պետք է մեռցնեմ:

– Հա դե Նաիրի Հունանյանն է էլի, աչք փակեք:

… Փակեցին:

… ՄԵՌՑՐԵՑ»,- նշված է գրառման մեջ։

Leave a Comment