Զգուշացե՛ք Հայաստանում նրանցից, ովքեր հարձակվում են Հայ Առաքելական եկեղեցու վրա։ Ֆրանսիական հեղինակավոր պարբերականը «Կովկասյան ժողովրդավարությունը վտանգի տակ է» վերնագրով ծավալուն հոված է հրապարակել, որտեղ անդրադաձել է ՀԱԵ-ի վրա հարձակումներին, եկեղեցականների և Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորումներին։
«Այս անսասան ինստիտուտը ծառայում է որպես երկրորդ իշխանություն այս անկայուն ժողովրդավարության մեջ։ Նիկոլ Փաշինյանը, որի իշխանությունը թուլացել է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելուց հետո, հինգշաբթի օրը հատել է կարմիր գիծը՝ ձերբակալելով արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին։ Ընդդիմադիր գործիչը մեղադրվում է պետական հեղաշրջում հրահրելու մեջ։ Երևանը մեղադրում է հոգևորականին ահաբեկչական գործողություններ պլանավորելու մեջ։
Սա տեղի է ունենում Փաշինյանի և Հայ առաքելական եկեղեցու միջև շաբաթներ շարունակ լարվածությանը զուգահեռ, երբ եկեղեցին քննադատում է Փաշինյանին Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական մերձեցման համար»,- գրում է պարբերականը։
Պատբերականն անդրադարձել է նաև Սամվել Կարապետյանի կալանավորմանը․
Հունիսի 18-ին ձերբակալվեց և կալանավորվեց Ռուսաստանում և ամբողջ աշխարհում հայ ազդեցիկ գործարար Սամվել Կարապետյանը։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Ֆրանսիական JDD (Journal de Dimanche) օրաթերթում նրա փաստաբան Արամ Վարդևանյանը դատապարտեց «քաղաքական հետապնդումը» և «բոլոր այլախոհ ձայների լռեցումը»։
Սակայն ոմանք ենթադրում են այստեղ Ռուսաստանի միջամտության փորձ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես հայտարարեց, որ ուշադիր հետևում է Կարապետյանի ձերբակալությանը, որի կարողության մի մասը գտնվում է Ռուսաստանում։
Այսքանով ընդդիմադիրների նկատմամբ ճնշումները և ձերբակալությունները չեն ավարտվում։
Ուրբաթ առավոտյան ոստիկանները մտան Վեհարան։ Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը ձերբակալվեց, որը տեղի ունեցավ հոգևորականների և իրավապահ մարմինների միջև բախումներից հետո։
Ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ խրված՝ Երևանը խոսում է «քրեաօլիգարխիկ-հոգևորական դավադրության» մասին, որը պետք է ենթարկվի պատասխանատվության։
Կովկասի ամենաաղքատ ազգը՝ շրջապատված գիշատիչ հարևաններով գտնվում է պատմության խաչմերուկում՝ տարածաշրջանային հաշտեցման և ավտորիտար գայթակղության միջև։ Մինչդեռ եվրոպացիներն ու ամերիկացիները իրենց հայացքներն ուղղել են Ուկրաինային և Մերձավոր Արևելքին, և հայերի ճակատագիրը կարող է որոշվել արևմտյան տերություններից անկախ։