ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հիշեցնելով, թե ինչ է եղել, երբ տարիներ առաջ աչք է փակվել սպանելու, մեռցնելու մասին հայտարարություններին:
«-Նախագահ դառնալու համար թուղթ է կեղծել:
– Հա դե ոչինչ, ղարաբաղցի է, աչք փակեք, գործին պետք է:
– Ասում է՝ պետք է մեռցնենք դրանց, ավտոբուսների վրա յուղ լցնենք հրկիզենք, պայթացնենք, գործին պետք է:
– Հա դե սրբազանն է էլի, հո չարե՞ց, աչք փակեք:
– Ասում է՝ պետք է ռազմական հեղաշրջում անեն զինվորականները:
– Հա դե սրբազանն է էլի, մեկ ա չարեցին, աչք փակեք:
… 1999թ.
– Նաիրի Հունայանը լիքը մարդկանց հետ է հանդիպում, ասում է Վազգենենց պետք է մեռցնեմ:
– Հա դե Նաիրի Հունայանն է էլի, աչք փակեք:
… Փակեցին:
… ՄԵՌՑՐԵՑ»,- գրել է Հարությունյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
79 դիտում