Առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հասարակություն

29.06.2025 | 13:23

Երևան քաղաքում՝ հունիսի 29-ի և հուլիսի 2-ի երեկոյան, հուլիսի 3-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, հունիսի 30-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։

Հուլիսի 1-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` հունիսի 29-ին կեսօրից հետո, 30-ին, հուլիսի 1-ին և 3-ին գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ին կեսօրից հետո, 4-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Հուլիսի 2-ի գիշերը, 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով։

Leave a Comment