Թпւրքիան 2 օր է կրակների մեջ է

Դիտում ՝ 28 917

Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հայտարարել է երկրի տարբեր նահանգներում անտառային հրդեհների բռնկմանը մասնակցելու կասկածանքով 17 անձի ձերբակալման մասին։

«Հրդեհների վերաբերյալ դատախազության մարմինների կողմից անցկացված բազմակողմանի և մանրակրկիտ հետաքննության շրջանակներում մինչ օրս ձերբակալվել է 17 կասկածյալ», — ասել է նախարարը: Նա բացատրել է, որ խոսքը հունիսի 26-28-ը հանրապետության մի քանի նահանգներում սկսված հրդեհների մասին է։

Ըստ գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի՝ երկու օրվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է 150 անտառային հրդեհ, որոնցից 83-ը բռնկվել են շաբաթ օրը։ Դրանք արագորեն մարվել են, բացառությամբ չորս տարածքների, որտեղ մարումը շարունակվել է գիշերը։ Բոլոր հրդեհները այժմ վերահսկողության տակ են վերցված կամ ամբողջությամբ մարված։

Թուրքիան 2 օր է կրակների մեջ է

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment