«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը քննադատել է ԱՄՆ-ում անցկացվող Ակումբային ԱԱ-ն։
«Ակումբների աշխարհի առաջնությունը ֆուտբոլի պատմության ամենավատ գաղափարն է։ Նման գաղափարներ առաջանում են այն մարդկանց մոտ, ովքեր երբեք կապ չեն ունեցել այս խաղի հետ։ Ես մտավախություն ունեմ, որ հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստները կստանան լուրջ վնասվածքներ։ Այս մրցաշարը կազմակերպվում է սխալ ժամանակին և սխալ նպատակներով։
Հասկանում եմ նրանց, ովքեր ասում են, որ մասնակցության համար վճարվող գումարները մեծ են։ Սակայն անցյալ տարի անցկացվել են Ամերիկայի գավաթը և Եվրոպայի առաջնությունը։ Այս տարի տեղի է ունենում ակումբների աշխարհի առաջնությունը, իսկ հաջորդ տարի կլինի հավաքականների աշխարհի առաջնությունը։ Սա նշանակում է, որ խաղացողները չեն ունենա ո՛չ ֆիզիկական, ո՛չ հոգեբանական վերականգնման հնարավորություն», — Կլոպի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։