FIFA Club World Cup. «Պալմեյրասը» պայքարից դուրս թողեց «Բոտաֆոգոյին» 🎥

Ակումբային աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակչում «Պալմեյրասի» և «Բոտաֆոգոյի» միջև հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով՝ «Պալմեյրասի» հաղթանակով։

Խաղի հիմնական ժամանակի ընթացքում թիմերը չկարողացան գրավեր միմյանց դարպասը, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ ժամանակում, 100-րդ րոպեին Պաուլո Ֆիլյոն գրավեց «Բոտաֆոգոյի» դարպասը, և այս գոլը հաղթանակ բերեց «Պալմեյրասին» և թույլ տվեց դուրս գալ Ակումբային աշխարհի առաջնության 1/4-րդ եզրափակիչ։