Ըմբշամարտի Մ15 ԵԱ․ Հայաստանի թիմը 6 մեդալով 3-րդ տեղում է – Armenia Today

Հունահռոմեական ոճի Մ15 տարեկանների Հայաստանի հավաքականը նվաճել է 6 մեդալ՝ նվաճելով թիմային պայքարում երկրորդ տեղը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Արամ Սարգսյանը 68 կգ քաշային կարգում դարձել է ոսկե մեդալակիր։ Նա եզրափակչում 9:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին։

41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ Նարեկ Ալեյանը և 62 կգ Պավել Նազարյանը դարձել են մրցաշարի փոխչեմպիոններ։ Վարդան Սահակյանը (44 կգ) և Գեղամ Եղիազարյանը (52 կգ) նվաճել են բրոնզե մեդալ։

Իտալիայում ընթացող մինչև 15 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականը թիմային պայքարում երկրորդ տեղն էր զբաղեցրել՝ նվաճելով 6 մեդալ։

Leave a Comment