Գերմանիայի ՌՕՈւ կործանիչները նախօրեին բարձրացել են օդ ռուսական հետախույզ ինքնաթիռը որսալու համար

Հունիսի 27-ի առավոտյան, ինչպես հայտնի է դարձել Bild-ին, գերմանական կործանիչները օդ են բարձրացել՝ Կալինինգրադից առանց թռիչքի պլանի կամ նույնականացման ազդանշանի թռիչք կատարած ռուսական Ил-20М հետախուզական ինքնաթիռը որսալու համար։ Ил-20М-ը թռչում էր դեպի Լեհաստանի եւ Գերմանիայի միջեւ գտնվող միջազգային օդային տարածք։
Ժամը 9:16-ին ՆԱՏՕ-ն ակտիվացրել է արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգը, եւ ընդամենը 16 րոպե անց երկու Eurofighter-ներ թռիչք են կատարել Ռոստոկի մոտ գտնվող Լագե ավիաբազայից: Ժամը 9:54-ին դրանք վիզուալ կապ են հաստատել ռուսական ինքնաթիռի հետ Բալթիկ ծովի վրա՝ լեհական Կոլոբժեգ քաղաքի մոտ, Գերմանիայի ափից ընդամենը հարյուր կիլոմետր հեռավորության վրա:
Արդյունքում՝ Ил-20М-ը չի խախտել Գերմանիայի օդային տարածքը եւ թռել է դեպի հյուսիս՝ Ուզեդոմ կղզուց մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա։
Աղբյուրների համաձայն՝ տարեսկզբից ի վեր սա արդեն իններորդ դեպքն է, երբ ՆԱՏՕ-ն բարձրացրել է կործանիչներ՝ ռուսական ռազմական ինքնաթիռները որսալու համար։

Leave a Comment