Բաքուն Մոսկվայից բացատրություններ է պահանջել՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների սպանվելու վերաբերյալ

Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալման և սպանության վերաբերյալ։

«Խոր անհանգստություն ենք հայտնում՝ կապված հունիսի 27-ի առավոտյան Եկատերինբուրգում ադրբեջանցիների տանն իրականացված ՌԴ ԱԴԾ շուրջկալների հետ, որոնց հետևանքով զոհվել են մեր հայրենակիցները, ոմանք ծանր մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ ինը մարդ ձերբակալվել է։

Մենք ռուսական կողմից ակնկալում ենք անհապաղ հետաքննության անցկացում և ամենակարճ ժամկետում բռնության այս անթույլատրելի ակտի մեղավորներին պատասխանատվության ենթարկում»,- նշել են Բաքվում։

Leave a Comment