«Այս նախկին հոգևորականը Հուդայի կատարյալ հետնորդներից է»․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

«Այս նախկին հոգևորականը Հուդայի կատարյալ հետնորդներից է»․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Ռուբեն վարդապետ Զարգարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս նախկին հոգևորականը դավաճան և մատնիչ Հուդայի կատարյալ հետնորդներից է, ուրացող տեսակ։ Առաջին անգամ կարգալույծ լինելով՝ մեղայականով դիմել է Վեհափառ հայրապետին՝ վերականգնվելու իր հոգևոր կարգավիճակի և ծառայության մեջ։ Եվ ուշադրություն. նրա համար միջնորդել և երաշխավոր է կանգնել Բագրատ սրբազանը։ Երկրորդ անգամ կարգալույծ լինելով՝ ամոթահար է թողել Բագրատ սրբազանին, հիմա էլ համաձայնվելով օգտագործվել օրվա իշխանությունների կողմից՝ անվանարկում է նույն Բագրատ սրբազանին։
Հ. Գ. Մենք՝ միաբան հոգևորականներս, սովորություն չունենք անդրադառնալու նախկին հոգևորականներին, երբ իրենց մաղձն ու թույնը թափում են Մայր Աթոռի գահակալի կամ մյուս հոգևորականների ուղղությամբ՝ այն հույսով և ներողամիտ մոտեցմամբ, որ մի օր անդրադարձ կունենան և կվերափոխվեն։ Բայց այս դեպքը բացառիկներից է. հայտնվել է Հանրային Հեռուստատեսության եթերում, իբր սրտացավ մեկը, հանրահռչակ Պետրոսի դուդուկի տակ մոլորեցնելու մեր հասարակությանը»։

Հիշեցնենք՝ Պետրոս Ղազարյանն երեկ Հանրային հեռուստաընկերության տաղավար էր հրավիրել Գարեգին Բ կաթողիկոսի նախկին գավազանակրին, որը տարիներ առաջ կարգալույծ է եղել ու այլևս հոգևորական չէ, սակայն նրան ներկայացրեց որպես Խորեն վարդապետ Հովհաննիսյան։

Leave a Comment