
ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակել է
ՀԵՐՔՈւՄ․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։
Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։
Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»:
Աղբյուրը` ՀՀ արդարադատության նախարարություն