«Երկրում իրավական կամայականություն է տիրում»․ Արման Թաթոյան ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Երկրում իրավական կամայականություն է տիրում»․ Արման Թաթոյան

«Այս գործընթացն ունի միայն քաղաքական ուղղորդում։ Ակնհայտ է, որ վարչապետը քաղաքական հրահանգներով ուղղորդում է իրավապահ մարինների գործողությունները, – դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Երկրում իրավական կամայականություն է տիրում, որովհետև քաղաքական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձինք, օգտագործելով իրենց ազդեցությունը, կատարում են անօրինական գործողություններ․․․

Հրապարակվել է տեղեկություն, որ Փաշինյանը հանձնարարել է հատուկ մարմիններին՝ հավաքել Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ անձնական տեղեկություններ, և դա չի հերքվել։ Դրանից բացի՝ ակնհայտ է, որ այդ ստատուսները գրելով՝ նա ցույց է տալիս, որ ինքն ունի անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ, և ակնհայտ է, որ դրանք հատուկ հավաքագրվել են ինչ-որ պահի օգտագործելու համար՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»- ընդգծեց Թաթոյանը։

«Երկրում իրավական կամայականություն է տիրում»․ Արման Թաթոյան

Leave a Comment