Սյունիքի տրանսպորտային նախագիծը կարող է վաղաժամկետ ավարտվել․ Իրանի դեսպան

Բաժանորդագրվել

Իրանական կողմը ծրագրում է նաև Արաքս գետի վրա կառուցել երկրորդ կամուրջը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Սյունիքի մարզում տրանսպորտային նախագծերի շուտափույթ իրականացումը Իրանի համար կարճ երթուղի կբացի Հայաստանի տարածքով դեպի Սև ծովի ավազան: Միևնույն ժամանակ այդ ճանապարհը Երևանը կկապի Պարսից ծոցի պետությունների և իրանական «Չաբահար» նավահանգստի հետ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նրա խոսքով՝ Սյունիքի մարզում իրանցի կապալառուների կողմից իրականացվող ճանապարհաշինությունը ժամանակացույցից առաջ է ընթանում։

«Սյունիքում աշխատանքների նկատելի առաջընթաց ունենք, մենք 3 %-ով պլանից առաջ ենք։ Եթե հաջողվի պահպանել ընթացիկ տեմպերը, նախագիծը կավարտվի նույնիսկ նախատեսված ժամկետից շուտ», – նշել է դիվանագետը։

Դեսպանն ընդգծել է, որ ներկա պահին նախագծի իրականացման հարցում որևէ խնդիր չկա: Սոբհանին վստահություն է հայտնել, որ Ագարակ-Երևան երթուղու բոլոր հատվածների ավարտից հետո բեռնափոխադրումները կկատարվեն նոր որակով:

Բացի այդ, Իրանը նախատեսում է Արաքս գետի վրա կառուցել երկրորդ կամուրջը։

Հայ-իրանական համատեղ ենթակառուցվածքային նախագծերը չեն տուժի․ Հայաստանում ԻԻՀ դեսպան

Leave a Comment