Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Դնեպրոպետրովսկի մարզին․ կա 4 զոհ, 17 վիրավոր

Քաղաքականություն

27.06.2025 | 17:09

Ռուսական զորքերը հարված են հասցրել  Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Սամար քաղաքին։ Այս մասին հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։ Նա նշել է, որ  հրթիռային հարձակման հետևանքով մի քանի պայթյուն է տեղի ունեցել։

Լիսակը հայտնել է, որ չորս մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել։

«Վիրավորների մեծ մասը հոսպիտալացվել է։ Երկու տղամարդ և մեկ կին գտնվում են ծանր վիճակում։ Մնացածը միջին ծանրության են»,-գրել է նա տելեգրամի իր ալիքում։

Սա քաղաքի վրա երկրորդ հարձակումն է մեկ շաբաթվա ընթացքում։ Հունիսի 24-ին ռուսական զորքերը  հարձակվել էին Դնեպր և Սամար քաղաքների վրա։ Դնեպրում զոհվածների թիվը հասել է 21-ի, Սամարում՝ զոհվել է երկու մարդ։ Ընդհանուր առմամբ, վիրավորվել է ավելի քան 340 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment