ՀՀ քաղաքացիների 41,5%-ը բացասական է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա

ՀՀ քաղաքացիների 41,5%-ը բացասական է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա: Այս մասին վկայում են MPG/Gallup International Association-ի կողմից ունիսի 23-5-ը Հայաստանում 1000 մարդու շրջանում անցկացված հեռախոսաային հարցման տվյալները։

Հարցվածների 23,2%-ը կարծում է, որ անհրաժեշտ է երկխոսություն Թուրքիայի հետ։ 30,8%-ն անտեղյակ է Փաշինյանի այցին, իսկ 4,5%-ը դժվարացել է պատասխանել։

Փաշինյանը Թուրքիա էր այցելել հունիսի 20-ին։ Երկրի նախագահի հետ բանակցությունների ընթացքում նա քննարկել էր Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը, Երևան-Բաքու խաղաղության գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները:

Leave a Comment