ԱԱԾ-ն ներխուժել է Շիրակի թեմի առաջնորդարան. Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

 

Մոտ 2 ժամ առաջ հայտնի դարձավ, որ Գյումրիում Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններն ավարտվել են, իրավապահները առգրավված նյութերով հեռացել են։ Առավոտյան էին մոտ 30 դիմակավորներ ներխուժել Շիրակի թեմի առաջնորդարան: Իրավիճակը մի պահ լարվել էր, երբ ոստիկանները բերման էին ենթարկել առաջնորդարանի բակում հավաքված քաղաքացիներից մեկին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 17-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Առաջնորդարանի մոտ նաև գյումրեցիներ են հավաքվել: Ոստիկանները մոտ մեկ ժամ անգամ հոգևորականներին չեն թույլատրել մտնել առաջնորդարան։

 

Leave a Comment