Ծովագյուղում կասեցվել է «Սեմոյի մոտ» ռեստորանի ապօրինի ջրօգագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ ստուգում են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրում գործունեություն իրականացնող «ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՔՈԼԵԹ» ՍՊԸ-ում։

«Պարզվել է, որ Սևանա լճի ափամերձ հատվածում գործող, Ընկերությանը պատկանող «Սեմոյի մոտ» ռեստորանը, տարածքում առկա խորքային հորից, խմելու և կենցաղային նպատակով իրականացնում է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։

ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, հորը՝ կապարակնքվել։

«ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՔՈԼԵԹ» ՍՊԸ-ի տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 2մլն ՀՀ դրամի չափով»,-ասված է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment