
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շիրակի թեմի առաջնորդի դեմ իշխանության իրականացրած գործողություններն ամբողջովին տեղավորվում են Մայր Աթոռի դեմ պրոցեսների տրամաբանության մեջ:
Կառավարիչը իր գլխավոր նպատակի իրագործան համար, տարբեր շարժառիթներով՝ կեղծ մեղադրանքներ, շանտաժ, ճնշում, թիրախավորում է Եկեղեցու հիմնական դերակատար հոգևորականներին, որպեսզի դրանով թուլացնի Վեհափառ Հայրապետին և վերջում ճանապարհ բացի իր՝ ավելի վաղ հայտարարած գործողությանը:
Իշխանությունը բազմաքայլ օպերացիա է իրականացնում, որտեղ թիրախավորվող անձինք, հատուկ ընտրված թիրախներ են՝ հավաքական դիմադրությունը կոտրելու և ճանապարհը «մաքրելու» տեսանկյունից»:
Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան